չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Թմրամոլությունն այնքան է մեծացել, որ այդ թեման Անվտանգության խորհրդում քննարկման առարկա ենք դարձրել. Փաշինյան

Թմրամոլությունն այնքան է մեծացել, որ այդ թեման Անվտանգության խորհրդում քննարկման առարկա ենք դարձրել. Փաշինյան

Թմրամոլությունն ամբողջ աշխարհում ավելանում է, այսօր չկա մի երկիր, որ ասի՝ ինձ մոտ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը պակասում է: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ոստիկանական բարեփոխումները որտե՞ղ են ձախողվել, որ դրանց արդյունքում ունենք թմրամոլության աճ, բացահայտումների նվազում, նաեւ՝ խաղամոլություն:

Վարչապետը, մասնավորապես, նշեց. ՛՛Որովհետեւ նոր տեխնոլոգիաներով են վաճառում՝ տելեգրամ ալիքներով: Թմրամիջոցների ծավալն այնքան շատ է, որ, այո, ակնհայտ է, որ թմրամիջոցների շրջանառությունը եւ օգտագործողների թիվը մեծանում է: Այնքան է մեծացել, որ դա Անվտանգության խորհրդում քննարկման առարկա ենք դարձրել, եւ տրվել են հանձնարարականներ՛՛:

Նա վստահեցրեց, որ առաջիկայում ավելի արդյունավետ գործիքներ կկիրառվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու հարցում:

Ինչպես նկատեց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ Հայաստանում ավելացել են հանցագործությունները, ինքնասպանությունները, թմրամոլությունը, խաղամոլությունը, ինչը դժբախտ հասարակության սինդրոմ է:

Դիմելով վարչապետին՝ նա ասաց. ՛՛Դուք խոստանում էինք երջանիկ հասարակություն՛՛:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն արգելել է բուքմեյքերական ընկերությունների գովազդը: ՛՛Ինքնասպանությունների թվի մասով խնդրահարույց վիճակագրություն ունենք, բայց այդ չարիքը ամենուր գոյություն ունի՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: