կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտի նախարարական խորհրդաժողովին

ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտի նախարարական խորհրդաժողովին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը օգոստոսի 15-16-ը մասնակցում է Թուրքմենստանում անցկացվող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտի նախարարական խորհրդաժողովին։

Խորհրդաժողովին մասնակցությունը հնարավորություն է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հետ քննարկելու հատկապես ներկայիս հետհամաճարակային ժամանակահատվածում երկրների տարանցման և լոգիստիկ հնարավորությունների օգտագործման, տրանսպորտի բազմամոդուլության, ճանապարհային միջանցքներով անցնելու և ցամաքային սահմաններում անցկացրած ժամանակի կրճատման, սահմանների հատման և տարանցման ընթացակարգերի հետագա պարզեցման, ներդաշնակեցման և տարանցման ժամանակ կիրառվող սարքավորումների բարելավման և դրանց արդյունավետության բարձրացման, նավահանգիստների և սահմանների ուշացումների և տրանսակցիոն ծախսերի նվազեցման և այլ հարցեր։

ՏԿԵ նախարար տեղակալ Արմեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ինչպես խորհրդաժողովի բացման նիստում, այնպես էլ բուն խորհրդաժողովի ընթացքում։

 

  • Կիսվել: