չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՏԿԵ նախարարի տեղակալը հեռավար հանդիպմամբ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման առաջընթացին վերաբերող հարցեր

ՏԿԵ նախարարի տեղակալը հեռավար հանդիպմամբ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման առաջընթացին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» և «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II - Փուլ 3» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի հերթական հեռավար հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՏԶՀ գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի KfW բանկի տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոն, BMZ Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելզը, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և KfW թիմը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 2-րդ փուլի Վարկային համաձայնագրի և Առանձին համաձայնագրի փոփոխությանը, ինչպես նաև Կապսի ջրամբարի կառուցման առաջընթացին վերաբերող մի շարք հարցեր, որի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ ջրամբարի շինարարության ընթացքը բարելավելու ուղղությամբ։

  • Կիսվել: