կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՔՊ ընտրացուցակով առաջադրված Դիանա Գասպարյանը հանդիպել է քաղաքացիների հետ

ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՔՊ ընտրացուցակով առաջադրված Դիանա Գասպարյանը հանդիպել է քաղաքացիների հետ

Վաղարշապատ խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՔՊ ընտրացուցակով առաջադրված Դիանա Գասպարյանը շարունակում է հանդիպել քաղաքացիների հետ, ներկայացնել առաջիկա ծրագրերն ու ընդգծել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:

Գասպարյանն ազգաբնակչությանը տեղեկացրել է, որ 2022 թվականի սկզբից կարեւորագույն ռեֆորմ է իրականություն դառնալու: Ամբողջությամբ փոխվելու է աղբաթափ մեքենաների պարկը:

Էջմիածնի բոլոր փողոցներում և թաղամասերում տեղադրվելու են նոր ու ժամանակակից փակվող աղբամաններ: Քաղաքի խնդրահարույց հատվածներում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնցով հնարավոր կլինի հայտնաբերել եւ տուգանել չնախատեսված վայրերում աղբ թափողներին։

Հանդիպման ընթացքում այլ հարցերի ևս անդրադարձ է եղել:

 

  • Կիսվել: