երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՏԻՄ որոշ ներկայացուցիչներ հայտարարագիր չեն ներկայացնում. Մարիամ Գալստյան

ՏԻՄ որոշ ներկայացուցիչներ հայտարարագիր չեն ներկայացնում. Մարիամ Գալստյան

Այսօր ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Մարիամ Գալստյանն ասաց, որ Հայաստանում հայտարարատուների շրջանակը բավականին լայն է, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների որոշ ներկայացուցիչներ, ինչպիսիք են համայնքի ղեկավարները, ավագանիները, հայտարարագիր չեն ներկայացնում:

Գալստյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Ազգային ժողովը վերջերս ընդունել էր օրենքի փոփոխություն, որով հայտարարատուների շրջանակը հենց տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հաշվին ընդլայնվում էր։ 

Հաշվի առնելով, որ կային ավելի փոքր համայնքներ՝ որոշում կայացվեց, որ բոլոր ՏԻՄ ղեկավարները, տեղակալները, գլխավոր քարտուղարները հայտարարատու են, իսկ ավագանիները հայտարարատու են, եթե համայնքը 15 հազար և ավելի բնակչություն ունի։ Այս առումով, կարծում եմ, բավականին լայն է հայտարարատուների շրջանակը։

Նա նշեց նաև, որ  անհրաժեշտ է համայնքների ղեկավարների և ավագանիների հետ կրթական միջոցառումներ իրականացնել, որովհետև հայտարարագիր չներկայացրած անձինք հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն են։

  • Կիսվել: