երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի և համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Տ. Իէրոնիմոսին

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի և համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Տ. Իէրոնիմոսին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն Աթենքի Արքեպիսկոպոսարանում հանդիպել է Աթենքի և համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Տ. Իէրոնիմոսին: Վերջինս դեսպանին մաղթել է ամենայն հաջողություններ իր առաքելության իրականացման ընթացքում։
Դեսպանն անդրադարձել է երկու հույն և հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամական առնչություններին, երկու երկրների միջև հարաբերություններին ու այդ համատեքստում կարևորել հայ առաքելական և հույն ուղղափառ եկեղեցիների միջև ամուր կապերը։ Դեսպանն ընդգծել է պատմականորեն հայ հագևորականների կարևոր դերակատարությունը ուղղափառ եկեղեցում։

  • Կիսվել: