չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի խանութներից մեկում. իրանցի տնօրենը այրվածնքերով տեղափոխվել է հիվանդանոց

Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի խանութներից մեկում. իրանցի տնօրենը այրվածնքերով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկում գտնվող խանութում: 

Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգու, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, տեղափոխել են հիվանդանոց:

Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը խանութի տնօրեն է ԻԻՀ քաղաքացի Ջաֆար Իսլամի, ով գտնվում է այրվածքաբանական կենտրոնում, առողջական վիճակը գնահատվում է ծանր։

  • Կիսվել: