շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցների հետ միասին, շրջայց կատարեց վարչական շրջանում։

Հանդիպում տեղի ունեցավ նաև Նոյ թաղամասի բնակիչների հետ: Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց և լսեց նրանց հուզող խնդիրները, որոշ հրատապ հարցերի տեղում լուծումներ տրվեցին, իսկ մնացած հարցերը, որոնք քննարկման ենթակա էին, առաջարկվեց ուսումնասիրել ամբողջապես և հնարավորինս սեղմ ժամկետում գտնել համապատասխան լուծումներ:

Այնուհետև նրանք այցելեցին N 21 դպրոց, որի հետնամասում կառուցվող ֆուտբոլի դաշտը ժամանակակից և նոր չափորոշիչներով է կառուցվում: Խաղադաշտը կունենա ռետինե հատակ նաև կտեղադրվեն արտաքին լուսավորության հենասյուներ:

 

  • Կիսվել: