կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տիգրան Ավինյանը Օպերայի և բալետի թատրոնում է․ քննարկել է «Երևան» նվագախմբի կազմավորման ծրագրերը

Տիգրան Ավինյանը Օպերայի և բալետի թատրոնում է․ քննարկել է «Երևան» նվագախմբի կազմավորման ծրագրերը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման և համերգային ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին գրառում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Նվագախմբի գործունեության ընթացքում ծրագրի ուղղակի շահառու կհանդիսանա շուրջ 500 անձ:

Նվագախմբում ընդգրկված բոլոր սովորողների համար կտրամադրվի փոխհատուցում՝ դպրոցների ուսման վարձավճարի չափով, մինչև ուսումնական տարվա ավարտը: Նույն սկզբունքով նվագախումբն աշխատելու է նաև հետագա տարիներին:

Նախագծի շրջանակում պատանի երաժիշտների համար ձեռք կբերվեն երաժշտական գործիքներ:

Նվագախմբի կազմում ընդգրկված սովորողների ուսուցիչները կստանան ամսական լրավճարներ՝ յուրաքանչյուր սովորողի հաշվարկով:

Նվագախմբի տարբեր գործիքային խմբերի հետ կաշխատեն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձավարներն ու դիրիժորները»,- գրել է Ավինյանը։ 

  • Կիսվել: