երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տիգրան Ավինյանը ներկայացրել է Երևանում խմելու ջրի լուծման ուղին

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Երևանում խմելու ջրի լուծման ուղին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում խմելու ջրի խնդրին։ Նրա խոսքով՝ եթե այդ խնդիրը որևէ այլ մարմին չկարողանա լուծել, քաղաքապետարանը ձեռնամուխ կլինի հարցի կարգավորմանը․

«Մենք «Վեոլիա ջրի» հետ կապված քննարկումներ ենք ունեցել, առաջին հերթին, կոյուղագծերի և ողջ ենթակառուցվածքի հիմնանորոգման հետ կապված։ «Վեոլիա ջուր»-ն արդարացիորեն ասում է, որ սահմանափակված է տարեկան ներդրումների որոշակի ծավալով, ինչը բավականին փոքր գումար է և բավարար չէ կոյուղագծերի ու ամբողջ ջրագծի փոփոխման համար։ Բայց «Վեոլիա ջրին» պետությանը վճարում է տարեկան 9-10 մլրդ դրամ վարձավճար։ Լուծելու ենք հենց այդպես. խոսելու ենք կառավարության հետ, և այն գումարները, որ կառավարությունը ստանում է ջրագծերի վարձակալության համար, պետք է ետ ուղղվեն ջրագծերի կառուցման և վերակառուցման համար։ Դա իրագործելի խնդիր է․ վստահ եմ»,- ասել է նա՝ շեշտելով, որ կառավարության հետ շատ տարբեր ծրագրեր են իրականացվել. «Ամենակարևոր բանը, որ վերջին մեկ-մեկուկես տարում վերականգնվել է, այն է, որ քաղաքապետարանը կառավարության, նախարարությունների հետ միասնական օրակարգով է աշխատում»։

  • Կիսվել: