երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթի խաղարկությունում

Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթի խաղարկությունում

Մոսկվայում անցկացվել է ԱՊՀ երկրների պատանեկան թիմերի միջև շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի գավաթի խաղարկությունը:

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի թիմերը։ Մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանի թիմը։ Հայաստանի թիմը զբաղեցրել է 5-րդ տեղը:

Մեր թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, վարպետության թեկնածու Արեն Մնացականյանը, Դավիթ Ստեփանյանը, Արման Ասլանյանը և Նատալի Աֆիյանը:

  • Կիսվել: