երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Տիգրան Ավինյանը հանձնարարել է պատրաստ լինել՝ օգնելու հեղեղումների հետևանքով տուժածներին

Տիգրան Ավինյանը հանձնարարել է պատրաստ լինել՝ օգնելու հեղեղումների հետևանքով տուժածներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանի հյուսիսային մարզերում հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներին։

Նա տեղեկացրել է, որ խոսել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել տարատեսակ աշխատանքներին իրականացմանը աջակցության պատրաստակամության մասին։

Նա հանձնարարել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներին պատրաստ լինել՝ համապատասխան տեխնիկայով ու մարդուժով տեղափոխվել համապատասխան վայրեր՝ աշխատանքներ իրականացնելու համար. «Դեռևս տեխնիկան ու մարդուժը բավարարում են, բայց կարող է կարիք լինի, որ մենք նույնպես միանանք այս աշխատանքներին»,- ասել է նա։

  • Կիսվել: