կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տիգրան Ավինյանը հանդիպել է Եգիպտոսի դեսպանի հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է Եգիպտոսի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի հետ: Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և Կահիրեի նահանգապետարանի միջև գործակցության հաստատմանը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: 

Որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ, ի դեպ, վերջերս Երևանի կարևորագույն հանգույցներից մեկը ավագանու որոշմամբ անվանակոչվեց «Եգիպտոսի հրապարակ»: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպանն հիացմունք է հայտնել Երևանի առանձնահատուկ  գրավչության ու նախաձեռնված փոփոխությունների առնչությամբ: Սերենադ Գամիլը նաև նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ Երևանի և Կահիրեի միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:  

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի և Կահիրեի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին:

  • Կիսվել: