կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տիգրան Ավինյանը գոհ չէ քաղաքի արտաքին գովազդի ձևավորման որակից

Տիգրան Ավինյանը գոհ չէ քաղաքի արտաքին գովազդի ձևավորման որակից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գոհ չէ քաղաքի արտաքին գովազդի ձևավորման որակից։ Նա այդ մասին հայտնեց գործակարգավարական նիստի ժամանակ։
 
«Սկսած տառատեսակից, վերջացրած անվան տեղադիրքով` որակական խնդիրներ կան։ Ո՞վ է աշխատել դրա դիզայնի վրա։ Այստեղ գուցե ճաշակային հարցեր կան, ու գուցե ես սուբյեկտիվ եմ, բայց իմ աչքին լավ չի նայվում»,– ասաց նա։
 
Ավինյանը հավելեց, որ այս պահին արդեն պատրաստ վահանակները կտեղադրվեն, բայց հետագայում դրանց դիզայնը պետք է քննարկվի։

  • Կիսվել: