Տիգրան Ավինյանը՝ Արցախի փողոցի շենքերի սեյսմիկ վիճակի մասին
Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի 8/2 և 8/3 հասցեներում գտնվող շենքերի սեյսմիկ վիճակը պարզելու նպատակով կատարվում է տեխնիկական վիճակի մոնիթորինգ։ Հետազոտության համար անհրաժեշտ է 8 ամիս։ Աշխատանքները մենկարկել են անցյալ տարվա սեպտեմբերից. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, արդյո՞ք, խոսքը այն երկու շենքերի մասին է, որոնցից մեկը թեքվել էր։ Զեկուցեցին, որ խոսքն այդ շենքերին է վերաբերում.«Մենք էլ փաստորեն մեր երևանյան Պիզայի աշտարակն ունենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։