երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովի» շրջանակում անցկացվող ցուցահանդեսին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

«Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովի» շրջանակում անցկացվող ցուցահանդեսին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովի» (75th International Astronautical Congress) շրջանակում անցկացվող ցուցահանդեսին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է։
 
«Ցուցահանդեսին կարող են մասնակցել տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում:
 
Միջոցառումը տեղի կունենա 2024թ. հոկտեմբերի 14-18-ին Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում:
 
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. հունիսի 23-ը։ Մանրամասների և դիմելու համար՝ այստեղ»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: