շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տղամարդը սպառնում էր ցած նետվել Հաղթանակի կամրջից․ օգնության են հասել փրկարարները

Տղամարդը սպառնում էր ցած նետվել Հաղթանակի կամրջից․ օգնության են հասել փրկարարները

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ փրկարար-հոգեբանին ու պարեկներին հաջողվեց այդ քաղաքացուն համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին, ով անցավ վտանգավոր եզրագծից դեպի անվտանգ վայր, նրան մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային և բժիշկները սկսեցին նրան տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել:

Աղբյուրի տեղեկություններով ինքնասպանության փորձ կատարողը Արմավիրի մարզի բնակիչ 51-ամյա Վարուժան Հ.-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: