շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թեստերի արժեքը պետք է դիտարկենք ժամանակի ընթացքում, քանի որ դրանք շատ են փոփոխվել․ Ավանեսյան

Թեստերի արժեքը պետք է դիտարկենք ժամանակի ընթացքում, քանի որ դրանք շատ են փոփոխվել․ Ավանեսյան

Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել մի շարք ընկերությունների նկատմամբ, ովքեր առերևույթ իրականացրել են անբարեխիղճ մրցակցային գործողություններ և գերթանկ գնով քովիդի թեստ են արել: Թեստերը ձեռք են բերվում 500-1500 դրամով, բայց ծառայությունները մատուցում են 8000-15000 դրամով: Ինչո՞ւ են այդքան թանկ եղել և արդյո՞ք կա արված ուսումնասիրույթուն թեստերի գնագոյացման և որակի առումով: Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Ավանեսյանն ի պատասխան հարցին ասաց, որ ԱՆ-ում տեղյակ են  խնդրին և ակտիվ համագործակցում են  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ:

«Թեստերի արժեքը պետք է դիտարկենք ժամանակի ընթացքում, քանի որ դրանք շատ են փոփոխվել: 2020 թվականից ի վեր գնային քաղաքականությունը տարբեր է եղել և ներմուծման շատ տարբեր գներ կան: Բայց պետք է հասկանանք, որ ինքնարժեքը ոչ միայն ձևավորվում է թեստի, այլ նաև լաբորատոր սարքավորումների, բուժաշխատողների և, գիտեք որ ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ լաբորատոր հզորությունները որոշակի բարձր հագեցվածություն են պահանջում, ինչը ևս ներդրումների, ծախսատարության տող է ստեղծում»,- ասաց նախարար Ավանեսյանը,շեշտելով, որ անհրաժեշտ է ամբողջական գնահատել դրանց գնագոյացումը:

  • Կիսվել: