ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեսչական մարմինները կայացրել են 4 838 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում

Տեսչական մարմինները կայացրել են 4 838 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով հուլիսի 27-ի դրությամբ  կայացվել է 4 838  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝ 58 549  ստուգում, որից միայն  672-ը՝ նշված օրը:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

  • Կիսվել: