երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները հանգստյան օրերին ևս շարունակել են մշտադիտարկել Երևանի հանրային տրանսպորտը

Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները հանգստյան օրերին ևս շարունակել են մշտադիտարկել Երևանի հանրային տրանսպորտը

Oգոստոսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական մշտադիտարկումները:

 Տեսչական մարմիններն ու պարեկային ծառայողները  մշտադիտարկել են Երևանի էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների հասարակական տրանսպորտը: Դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 90 տրանսպորտային միջոց: Կանգառներում ու շրջիկ կարգախմբերով արված վերահսկողության արդյունքում  հայտնաբերված  իրավախախումների համար կազմվել է 3 վարչական արձանագրություն: 

 Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները առաջիկա օրերին ևս կշարունակեն մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության   նկատմամբ վերահսկողությունը:

  • Կիսվել: