հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Հնդկաստանն անընդունելի է համարում Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ հութիների հարձակումները

Հնդկաստանն անընդունելի է համարում Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ հութիների հարձակումները

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ հութիների իրականացրած հարձակումները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն «անընդունելի է»։

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում և կանգնած ենք Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության կողքին», - ասված է հայտարարությունում։

Հութիների կողմից իրականացված հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի Աբհա և Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայաններում երեք մարդ զոհվել է, ևս 36-ը՝ վիրավորվել։

 

  • Կիսվել: