հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոմոբիլային բենզինի և դիզել վառելիքի վաճառքով զբաղվող «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Եղվարդ, Երևանյան 1) բացահայտվել են խախտումներ։

Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։ 

  • Կիսվել: