հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեսանյութ՝ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքից

Տեսանյութ՝ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքից

Այսօր ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքն է «Փարավոն» ռեստորանային համալիրում։

Համացանցում հրապարակվել են կադրեր ռեստորանային համալիրից:

Հարսանիքը վարում են հայ հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև ռուս էստրադային աստղ Նիկոլայ Բասկովը: Ելույթ են ունենում երգիչներ Արման Հովհաննիսյանը, Արամ MP3-ն, Աբրահամ Ռուսոն, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը և ուրիշներ:

Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն Ծառուկյանի կալանավորումը և արցախյան 44–օրյա պատերազմը պատճառ հանդիսացան և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, նշանվել էր Արփի Ավետիսյանի հետ դեռևս 2019թ-ին։ Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։

 

  • Կիսվել: