երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք․ Լավրով

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք․ Լավրով

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» գագաթնաժողովից հետո, 2021 թվականի հունիսին Ժնևում, ցավոք, շրջվեց ոչ թե 360, այլ 180 աստիճանով և փակեց հաղորդակցության բոլոր ուղիները», – ասել է նա։

Հունիսի 4-ին Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցկացրեցին իրենց չորրորդ հեռախոսազրույցը ամերիկացի առաջնորդի պաշտոնը ստանձնելուց ի վեր. այն տևել է 1 ժամ 10 րոպե։ Պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի առաջնորդը մանրամասն խոսել է Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքների մասին և գնահատել Կիևի կողմից կազմակերպված հարձակումները։

  • Կիսվել: