երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Տեր Հայրին հորդորեք նորմալ պահի իրեն եւ ժողովրդին էլ հորդորի՝ նորմալ պահել իրենց. Ոստիկանապետ

Տեր Հայրին հորդորեք նորմալ պահի իրեն եւ ժողովրդին էլ հորդորի՝ նորմալ պահել իրենց. Ոստիկանապետ

Ոստիկանությունն օրենքի սահմաններում է, Հորդորեք Տեր Հայրին, որ նորմալ պահի իրեն, ժողովրդին հորդորի նորմալ պահել իրենց, օրենք չխախտեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ մայթին հանգիստ կանգնած քաղաքացիներին են ոստիկանները բերման ենթարկում, նա ասաց. «Ուրեմն մի բան արել է, որ տանում են: Մայթեզրին կանգնած ոչ մի քաղաքացու հենց այնպես չեն տարել: Ճանապարհը փակում են, հետո վազում էնտեղ կանգնում են լակոտի պես»:

Երբ այդտեղ մի կին ոստիկաններին անվանեց «թուրքի ծառաներ»: Ոստիկանապետն արձագանքեց. «Մեր ժողովրդին այդպիսի բան մի ասեք»:

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը: Ժամը 9.30-ի դրությամբ բերման է ենթարկվել 137 մարդ:

  • Կիսվել: