երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թեհրանում տեղացած առատ ձյան պատճառով փակվել են ճանապարհներն ու դպրոցները

Թեհրանում տեղացած առատ ձյան պատճառով փակվել են ճանապարհներն ու դպրոցները

Շաբաթ օրն  Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղացած առատ ձյունը կիլոմետրեր ձգվող խցանումների պատճառ է դարձել ։

Տեղումներն ամենաշատը եղել  են մայրաքաղաքի հյուսիսում։ Քաղաքի շատ փողոցներում երթևեկությունը դժվարացել  կամ կաթվածահար է եղել։ Որոշ շրջաններում հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է։ Վարորդները, մեքենաները թողնելով, ստիպված են ոտքով տուն հասնել։ 

Իրանի Թեհրան նահանգի բոլոր տարրական և միջնակարգ դպրոցները կիրակի, որն աշխատանքային օր է Թեհրանում, փակվել են  ձյան պատճառով։

Համաձայն եղանակի տեսության՝ հանգստյան օրերին Թեհրանում ձյուն, անձրև և ուժեղ քամի է սպասվում։ Օդի ջերմաստիճանը 1-5 աստիճան է լինելու։ Տարածաշրջանում սպասվում է ջերմաստիճանի անկում։

Նշենք, որ նոյեմբերին տեղացած առատ ձյունը Թեհրանի համար եղանակային անոմալիա է։

  • Կիսվել: