երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
 Տեղի է ունեցել ՇՎՏՄ կառավարման խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՇՎՏՄ կառավարման խորհրդի նիստը

Այսօր՝ փետրվարի մեկին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրեց տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը:

Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս այլ հարցերի, հավանության արժանացավ նաև Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Խորհրդի անդամների կողմից անդրադարձեր կատարվեցին Տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում գտնվող մի շարք այլ հարցերի:

Քննարկման առարկա դարձավ նաև հանրային տիրույթում վերջին շրջանում հաճախակի բարձրացվող՝ գազալցակայանների ու բենզալցակայանների գործունեությանն առնչվող դժգոհությունների թեման:

ՇՎՏՄ ղեկավարը ներկայացրեց այն բոլոր միջոցառումները, որոնք Տեսչական մարմինն իրականացնում է նշված ոլորտները վերահսկողության տակ պահելու և հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար:

  • Կիսվել: