Տեղի է ունեցել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի 16-րդ հանդիպումը
Տեղի է ունեցել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի 16-րդ հանդիպումը ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետև՝ ՄՔԾ) նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և RRF Հայաստան ծրագրի հետ համագործակցությամբ այսօր տեղի ունեցավ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի 16-րդ հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՄՔԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը ներկայացրել է միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխություններով պայմանավորված՝ 2024թ․ հունվար ամսից ինտեգրման և վերաինտեգրման գործառույթների փոխանցումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Գործընկեր կառույցի հետ քննարկվեցին այս ուղղությամբ սեղմ ժամկետներում նոր ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի վերապատրաստման հետ կապված հարցերն ու առաջիկա անելիքները։
ՄՔՄՄԿ կողմից իրականացվող «RRF Հայաստան» ծրագրի վերադարձի և վերաինտեգրման բաղադրիչի պատասխանատու Մարիա Հարությունյանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում 2023թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները։
«ERRIN Հայաստան» ծրագրի հոգեբան Լիլիթ Մնացականյանը ամփոփ ներկայացրել է ծրագրի շրջանակներում ՄՔԾ աշխատակազմի հետ վերապատրաստման և շահառուների հետ տարվող հոգեբանական աշխատանքները, ինչպես նաև խոսել ՄՔԾ աշխատակազմի հոգեբանական վերապատրաստման ծրագրի ամփոփիչ ձեռնարկի մասին, որտեղ ներկայացված են ՄՔԾ աշխատակազմի հետ հոգեբանի անցկացրած ամենամսյա տեսական և գործնական թեմաների նյութերը։
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի վերաինտեգրման ծրագրերի պատասխանատու Մովսես Հակոբյանը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի մանրամասները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ:
ՄՔՄՄԿ ներկայացուցիչ Իննա Գալոյանը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացվող «EU4IMPACT ARMENIA» ծրագրի շրջանակներում 2021թ-ից առ այսօր կատարված աշխատանքները, վիճակագրական տվյալներ դիմորդների, դասընթացների, հաստատված բիզնես ծրագրերի և դրանց գործունեության ոլորտների մասին։


