կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տեղի է ունեցել հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում (տեսանյութ)

Տեղի է ունեցել հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում (տեսանյութ)

Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: «Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հանդիպմանը ներկա են եղել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներում ծառայող կանայք:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնության հեղինակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է:

Նշվում է, որ հանդիպումներ են նախատեսված նաև մյուս մարզերի և Երևանի կին հրշեջ-փրկարարների հետ:

 

  • Կիսվել: