կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղի է ունեցել «2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի նախագծի քննարկումը

Տեղի է ունեցել «2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի նախագծի քննարկումը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի նախագծի քննարկոփւմը:

 

Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և որսորդությամբ զբաղվող կազմակերպությունների, միավորումների ու խմբերի ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Ողջունելով քննարկման մասնակիցներին, նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընթացին պատասխանատու մոտեցման համար և հիշեցրել, որ նախագծի ընդունման նպատակը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգումը և կենդանական պաշարների կայուն կառավարումն է։

Նախարարության Կենսառեսուրսների կառավարման վաչության պետ Սևակ Բալոյանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Գյոնջյանը ներկայացրել են հրամանի նախագծի վերաբերյալ մանրամասներ, խոսել թույլատրելի չափաքաններից ու ժամկետներից։

Որսորդությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից առաջարկ է հնչել կենդանական աշխարհի մոնիթորինգի և հաշվառման փուլում առավել ակտիվ ներգրավվածություն ունենալու։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։

 
 
 
 

  • Կիսվել: