շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ապօրինի որսացել էին վայրի խոզեր․ Վայքի համայնքային ոստիկանների բացահայտումը

Ապօրինի որսացել էին վայրի խոզեր․ Վայքի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 31-ի երեկոյան Զառիթափ բնակավայրի 3-րդ փողոցում ապօրինի որս կատարելու կասկածանքով կանգնեցրել են 46-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում հայտնաբերվել են որսած վեց վայրի խոզ, ողորկափող որսորդական հրացան և ակոսափող հրացան։

46-ամյա վարորդն ու 40-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

  • Կիսվել: