շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղեկություն կա, որ ոստիկանները քաղաքացիներից մեկի աչքն են հանել. Մալայան են տեղափոխել. Վանեցյան

Տեղեկություն կա, որ ոստիկանները քաղաքացիներից մեկի աչքն են հանել. Մալայան են տեղափոխել. Վանեցյան

Մեր հերոսներից մեկի հորը՝ Գարիկ Գալեյանին են ձերբակալել, եկել ենք տեսնենք ինչում է խնդիրը, ինչ հիմքով են ձերբակալել եւ առհասարակ, ոնց կարելի է նման բան բանի ականատես լինել, անհասկանալի իրավիճակ է: Այս մասին, այսօր մայիսի 18-ին, Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ ներս են ուզում մտնել ինքը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:

«Այսօր արդեն 300-ից ավելի բերման ենթարկվածներ կան, ունենք մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Տեղեկությունը հստակ չի, բայց ճանապարհին նոր ասացին, որ ոստիկանները քաղաքացիներից մեկի աչքն են հանել: Հիմա Մալայանի անվան հիվանդանոցում է: Համենայնդեպս աչքը արյունոտված տարել են հիվանդանոց»,-ասաց Վանեցյանը:

  • Կիսվել: