կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տեղ համայնքի դիրքերի ուղղությամբ կայուն վիճակ է

Տեղ համայնքի դիրքերի ուղղությամբ կայուն վիճակ է

Կոնկրետ մեր սահմանում կայուն վիճակ է, մնացածի հետ կապված չեմ կարող ասել։ Այս մասին հայտնել է Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Ղուլունցը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ շփման գծի իրավիճակին։

«Գիտեմ, որ լարված վիճակ է, բայց կոնկրետ չեմ կարող ասել», - ասաց նա։

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
 

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

 

  • Կիսվել: