կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

Հուլիսի 21-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճամփեզրի փոսի մեջ (մոտ 3 մետր)․ վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ռ․ Թ․-ն (ծնված 1976 թ․) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Գավառի ԲԿ:
 
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Հ․ Ե․-ին (ծնված 1979 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս նույնպես հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել Վ. Ս․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
 

  • Կիսվել: