հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՃՏՊ Կիրանց գյուղում. կան տուժածներ

ՃՏՊ Կիրանց գյուղում. կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 14։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 30-րդ կմ-ին «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Ս․, ծնված 1943 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Դոնարա Խ․-ն (ծնված 1943 թ․) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

  • Կիսվել: