ՀԾԿՀ-ում Huawei-ի հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորությունները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Huawei ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերը և շահագործման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում Huawei-ի փորձագետները ներկայացրել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերն ու ստանդարտները, ինչպես նաև այդ համակարգերի շահագործման պայմանները և աշխատանքային ցիկլերը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ պահեստավորման համակարգերի կիրառման միջազգային օրինակների դիտարկմամբ։



