շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՃՏՊ՝ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին

ՃՏՊ՝ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին

Դեկտեմբերի 27-ին, ժամը 17:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Պ., ծնված 1992 թ․) Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:

Վարորդը և ուղևորը՝ Ռաֆիկ Հ.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

  • Կիսվել: