հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4047 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4047 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-21-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4047 խախտում և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 19 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։

16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 12-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 46-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

  • Կիսվել: