հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել

Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով մեծ թվով գառներ, այդ թվում՝ մայրացու ու ոչխարներ են սատկել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գայլերի հարձակման հետևանքով մոտ 250-300 գառներ ու ոչխարներ սատկել են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նշված գյուղում գայլերի մասնակցությամբ նման աղետ է տեղի ունենում․ այս տարվա հունիսի 6-ին նույնպես գայլերի հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 300-ից ավել գառներ ու ոչխարներ սատկել էին։

  • Կիսվել: