շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3552 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3552 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 2-ից 9-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3552 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 46 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ` 46, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 11 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 22-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 90-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված տեղում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

  • Կիսվել: