ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն՝ Արմավիրում. 24 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

ՃՈ ուժեղացված ծառայություն՝ Արմավիրում. 24 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

Ճանապարհային ոստիկանությունը հանրապետության քաղաքներում ու ճանապարհներին շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Օգոստոսի 5-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիրում։

Տարբեր խախտումների համար 24 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 5 վարորդ երթևեկում էր առանց վարորդական վկայականի, 17 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, իսկ 18-ի դիմապակին թույլատրելիից մուգ էր։

Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա, որոնք էին, իսկ 1-ը փոխարինված համարանիշով էր։

Ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր խախտումների համար կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ 164 արձանագրություն։

  • Կիսվել: