երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան

Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան

Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական ​​լուծմանը, քանի որ պատերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանը հավատարիմ է համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին, սակայն, ցավոք, ամերիկյան կողմը չի կատարել իր պարտավորությունները։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք ձգտել իրականացնել համաձայնության և փոխהասկացվածության ուղին և համոզված ենք, որ պատերազմի շարունակությունը չի բխում ոչ մեր շահերից, ոչ տարածաշրջանի շահերից, ոչ էլ ողջ մարդկության շահերից», - նախագահի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Փեզեշքիանի կարծիքով՝ ԱՄՆ-ում կան ուժեր, որոնքձգտում են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հետագա էսկալացիային՝ դրանից օգուտ քաղելով իրենց համար։ Իրանն իր հերթին համոզված է, որ անհրաժեշտ է շարժվել խաղաղ ուղով՝ ամրապնդելով կայունությունն ու անվտանգությունը Մերձավոր Արևելքում։

  • Կիսվել: