Իրանը և Հնդկաստանն ընդգծել են համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
«Մենք հաստատել ենք Հնդկաստանի և Իրանի միջև երկարամյա բարեկամության ամրապնդման մեր հանձնառությունը տարբեր ոլորտներում։ Ապագայում մենք ցանկանում ենք ընդլայնել և դիվերսիֆիկացնել մեր առևտրային բազան։
Մենք քննարկել ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հնդկաստանը կշարունակի աջակցել այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են կայուն խաղաղության ապահովմանը», - հայտնել է Մոդին։



