Սևանա լճի մակարդակը 2026-ի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.70 մ (30.08.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 48 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.451 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ՝ 172.387 մլն.մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 24-30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 11.213 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից օգոստոսի 30-ը ներառյալ՝ 64.790 մլն.մ³:



