շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն Աբովյանում. հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն Աբովյանում. հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ (տեսանյութ)

Օգոստոսի 17-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրին՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։ 

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա։ Հայտնաբերվել է ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով 1 վարորդ, հետախուզման մեջ գտնվող՝ 9, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 5, թաղանթապատված դիմապակիով՝ 3 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերաբար են:

 
 
 

  • Կիսվել: