ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՃՈ-ն վարչական վարույթ է հարուցել և Աննա Հակոբյանին տուգանել 10 հազար դրամ (լուսանկար)

ՃՈ-ն վարչական վարույթ է հարուցել և Աննա Հակոբյանին տուգանել 10 հազար դրամ (լուսանկար)

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին՝ Աննա Հակոբյանը, կառավարական առանձնատների տարածքում որոշել էր դստերը՝ Շուշանին, ավտոմեքենա վարել սովորեցնել։ Այս մասին Հակոբյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Շուշանն իրենց համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։

՛՛Պարզվեց՝ դա օրենքի խախտում է եւ նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար՛՛,-նշել է տիկին Հակոբյանը:

Նա հայտնել է նաև, որ այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել եւ իրեն տուգանել 10 հազար դրամ։

՛՛Նաեւ սրա՛ համար ենք հեղափոխություն արել եւ այս փաստով եւս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։ Եւ շնորհակալ եմ ՃՈ-ին՝ սկզբունքային աշխատանքի համար՛՛,-գրել է վարչապետի տիկինը:

 

 

  • Կիսվել: