կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտորը պարգևատրվել է

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտորը պարգևատրվել է

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր Համլետ Մաթևոսյանին։

«Երկարամյա ծառայության, համակարգի կայացման գործում ներդրած մեծ ավանդի, մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար փ/ծ պաշտոնաթող գեներալին պարգևատրել եմ շնորհակալագրով։

Համլետ Մաթևոսյանը տասնամյակ ղեկավարել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, երկու մենագրության, ավելի քան 185 գիտական և գիտամեթոդական աշխատանքների, այդ թվում՝ 6 դպրոցական դասագրքի և 4 ուսուցչական ձեռնարկի համահեղինակ է»,-գրել է նա։

  • Կիսվել: