շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ճեմարանի 4-րդ հարկից նետված 13-ամյա երեխայի առողջական վիճակը լավ է. կրթահամալիրի տնօրեն

Ճեմարանի 4-րդ հարկից նետված 13-ամյա երեխայի առողջական վիճակը լավ է. կրթահամալիրի տնօրեն

Երեւանում Շիրակացու անվան ճեմարանի 4-րդ հարկից նետված 13-ամյա երեխայի առողջական վիճակը լավ է, օրերս իրականացված ոտքի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Այս մասին տեղեկացնում է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:

«Ճեմարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ երեխայի առողջական վիճակը լավ է, օրերս իրականացված ոտքի վիրահատությունն անցել է բարեհաջող, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վերականգնողական շրջանն արագ ու արդյունավետ անցնի:

Շնորհակալություն բոլորիդ ուշադրության, անհանգստության եւ ապրումակցելու, ինչպես նաեւ միջադեպին նրբանկատ վերաբերմունք ցուցաբերելու եւ հետադարձ կապի համար:

Այս պահին կարեւորելով եւ առաջնահերթ համարելով երեխայի առողջական վիճակի բարելավումը՝ մնացածը թողնում ենք ժամանակին եւ համապատասխան կառույցների արդար եւ օբյեկտիվ աշխատանքին: Վստահ ենք՝ ամեն ինչ արվում է եւ կարվի՝ ելնելով երեխայի լավագույն շահից»,- հայտնել է Աշոտ Ալիխանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Անանիա Շիրակացի» ճեմարանի 13-ամյա սանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 13-ամյա երեխան ճեմարանի 4-րդ հարկում գտնվող իրենց դասասենյակի պատուհանից ցատկել է ներքև, որին ականատես են եղել ճեմարանի 2 սաներ։

  • Կիսվել: