երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրենը խորհրդակցություն է անցկացրել

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրենը խորհրդակցություն է անցկացրել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։

Հիմնադրամի աշխատակիցների կողմից զեկուցվել է նախորդ խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Քննարկվել են 2024 թվականի համար պլանավորված աշխատանքների մանրամասները։ Տնօրենը դեպարտամենտի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մինչ շինարարական սեզոնի մեկնարկը կատարել անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները‚ որպեսզի շինաշխատանքները սկսվելուն պես խնդիրներ չառաջանան։

Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ աշխատանքային հարցեր‚ տրվել են նոր հանձնարարականներ։

  • Կիսվել: