երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Նոյեմբերի 30-ին, ժամը 17.50-ին, Երևանի Վարդանանց փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 30-ին, ժամը 12.20-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Հունդաի» մակնիշի մեքենան և «Հոնդա» մոտոցիկլը: Մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 30-ին, ժամը 20.10-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Նոյեմբերի 30-ին, ժամը 08.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է «Ֆորդ» մակնիշի մեքենային, որն էլ վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Դեկտեմբերի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: Վարորդները և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.20-ին, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-21070» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21070»-ի 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Դեկտեմբերի 1-ին, ժամը 08.30-ի սահմաներում, Աբովյան քաղաքի Ռուսաստանի և Բարեկամության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: Վարորդները, «Հոնդայի»՝ 1 և «Նիսանի»՝ 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան-Աբովյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ2 մայրուղու 295-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: